Ուշադրություն. Այս էջը ապագա ուսուցիչների համար է, ովքեր հետաքրքրված են դասավանդել LiTeach-ում:: Եթե Ձեր դիմումը հաստատվել է, և Դուք գրանցված ուսուցիչ եք, խնդրում ենք այցելել այս էջը` ավելի մանրամասն տեղեկությունների համար:
Ներածություն
LiTeach-ը մարկետ է, որտեղ ուսւոցիչները ստեղծում են իրենց էջը, սահմանում հասանելի ժամերը և սակագները։ Սահմանված/սահմանափակված ամսական աշխատավարձ որդպես այդպիսին չկա։ Աշակերտներն իրենք են ընտրում, կապ հաստատում և դաս ամրագրում ուսուցչի հետ։ Կարեղ եք վաստակել 0-ից մինչև այնքան ինչքան ամրագրում և ավարտած դասեր կունենաք։ Որքան բովանդակային լինի Ձեր էջը և իհարկե գիտելիքներն ու հմտությունները, այնքան շատ աշակերտ կարող եք ունենալ․ Այնպես, որ խնդրում ենք ժամանակ հատկացրեք և կարդացեք՝ ինչպես դիմել ուսուցիչ դառնալու համար գրառումը։
Թե ինչպես Ձեր էջը տեսանելի կլինի ուսանողներին, կարող եք տեսնել այստեղ:
Թե որքան կարող եք վաստակել, կախված է Ձեր կրթական և մասնագիտական որակավորումներից, և թե ինչպես եք լրացրել Ձեր՝ ուսուցչի էջը։ Սահմանված/սահմանափակված ամսական աշխատավարձ որդպես այդպիսին չկա։ Աշակերտներն իրենք են ընտրում, կապ հաստատում և դաս ամրագրում ուսուցչի հետ։ Կարեղ եք վաստակել 0-ից մինչև այնքան ինչքան ամրագրում և ավարտած դասեր կունենաք։ Որքան բովանդակային լինի Ձեր էջը և իհարկե գիտելիքներն ու հմտությունները, այնքան շատ աշակերտ կարող եք ունենալ․ Այնպես, որ խնդրում ենք ժամանակ հատկացրեք և կարդացեք՝ ինչպես դիմել ուսուցիչ դառնալու համար գրառումը։
Անգլերենի իմացությունը պարտադիր պայման չէ LiTeach-ում ուսուցիչ դառնալու և կայքից օգտվելու համար: Ամենակարևոր էջերն ու արտահայտությունները թարգմանված են հայերեն։ Խնդրում ենք նկատի ունենալ, սակայն, որ անգլերենը կայքի պաշտոնական և բնօրինակ լեզուն է, քանի որ այն գրանցված է ԱՄՆ-ում և գործում է համապատասխան օրենքների համաձայն: Իրավական համաձայնագրերը (Պայմաններ, Կանոնները և Գաղտնիության Քաղաքականության էջերը) գրված են անգլերենով, և դրանց չհասկանալը չի ազատում Ձեզ՝ դրանք ընդունելու պարտավորությունից, եթե որոշում եք գրանցվել կայքում: Եթե գրանցվում եք կայքեւմ, նշված դրույթներերի հասկանալը Ձեր պատասխանատվությունն է, որի համար կարող եք ինքնուրույն դիմել պրոֆեսիոնալ թարգմանչի օգնությանը։
Անգլերենի իմացությունը կհեշտացնի կայքից օգտվելը և կօգնի Ձեզ՝ դասավանդել աշակերտների տարբեր երկրներից:
Կայքում յուրաքանչյուր նոր գրանցվող օգտատերի (ուսուցիչ թե աշակերտ) համար ավտոմատ կերպով ստեղծվում է «Աշակերտ»-ի էջ: Ձեր՝ ուսուցչի էջը ստեղծվում է միայն այն դեպքում, եթե Ձեր թեկնածությունը որպես ուսուցիչ հաստատվում է: Your teacher’s account is only created if your application is approved.
Եթե ավարտին չեք հասցրել Ձեր՝ որպես ուսուցիչ գրանցվելու դիմումը, ապա կարող եք Ձեր՝ աշակերտի էջի ներքևի ձախ անկյունից սեղմել "Գրանցվել որպես ուսուցիչ" հղումը։ Ընթացքը նույնն է ինչ ներկայացված է "Ինչպես գրանցվել որպես ուսուցիչ" գրառման մեջ։
Կայքում յուրաքանչյուր նոր գրանցվող օգտատերի (ուսուցիչ թե աշակերտ) համար ավտոմատ կերպով ստեղծվում է «Աշակերտ»-ի էջ: Ձեր՝ ուսուցչի էջը ստեղծվում է միայն այն դեպքում, եթե Ձեր թեկնածությունը որպես ուսուցիչ հաստատվում է: Your teacher’s account is only created if your application is approved.
Եթե ավարտին չեք հասցրել Ձեր՝ որպես ուսուցիչ գրանցվելու դիմումը, ապա կարող եք Ձեր՝ աշակերտի էջի ներքևի ձախ անկյունից սեղմել "Գրանցվել որպես ուսուցիչ" հղումը։ Ընթացքը նույնն է ինչ ներկայացված է "Ինչպես գրանցվել որպես ուսուցիչ" գրառման մեջ։
Բացի համապատասխան բարձրագույն կրթություն ունենալը, ուսուցիչը պետք է ունենա առցանց դասավանդման որոշակի փորձ և ոլորտում նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ սովորելու ցանկություն:
Էլ․ փոստ (gmail-ը ավելի ճշգրիտ լինելու համար) ունենալը, այն պարբերաբար ստուգելը և նամակներին արձագանքելը առաջին պահանջն է, քանի որ հարթակը աշխատում է այս հաղերդակցությունների հիման վրա: Դասերի ամրագրումների, վերադասավորումների, չեղարկման, աշակերտների և ադմինիստրացիայի կողմից ստացված նամակների մասին բոլոր ծանուցումները հաղորդվում են էլեկտրոնային փոստի միջոցով: Անգլերենի որոշակի իմացությունը, ինչպես են աշխատում ինտերնետը և համակարգիչները, օրինակ՝ ինչ է browser-ը, Wi-Fi-ը, mobile data-ն և անհրաժեշտության դեպքում դրանց միջև անցումը, խոսափողի և բարձրախոսների օգտագործման թույլտվությունը, ֆայլերի կցումը, վերբեռնումը և ներբեռնումը, էկրանի համօգտագործումը (screen share) և այլն նույպես պարտադիր են:
Հարթակը մեծ ազատություն է տալիս ուսուցիչներին լավագույնս ներկայանալու ծնողներին և աշակերտներին, սահմանել իրենց ժամանակացույցը և սակագները: Այս ազատության հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես է այն աշխատում և առաջին հերթին ճիշտ դիմում ներկայացնել, այնուհետև կարգավորել էջը և դասեր վարել: Սա անելու համար անհրաժեշտ է ընթերցել այս էջում ներկայացված համապատասխան ուղեցույցերը, որը կպահանջի մեկ կամ երկու ժամ, սակայն, եթե չեք ցանկանում տրամադրել այդ ժամանակը, ապա հետագայում շատ դժվար կլինի Ձեզ, աշակերտներին, և մեզ համար՝ հաջող և արդյունավետ առցանց դասեր անցկացնելը և ընդհանուր առմամբ դրական փորձ ունենալը:
Դուք պետք է ուղարկեք կամ կարճ տեսանյութ՝ Ձեզ մասին, կամ 10-15 ր փորձնական դաս։
Տեսանյութի տեսանելի լինելը աշակերտներին ըստ ցանկության է։ Անկախ նրանից թե ինչ տեսանյութ կուղարկեք, անյ տեսանելի կլինի աշակերտներին միայ եթե Դուք ավելացնեք այն Ձեր էջում։
Տեսանյութը ոչ թե ինքնակենսագրական է աշխատանքի ընդունվելու համար, այլ լավագույն միջոցն է հնարավորինս հետաքրքիր ձևով ներկայանալու Ձեր ապագա աշակերտներին։ Հակիրճ ներկայացրեք Ձեր կրթական և աշխատանքային հմտությունները։ Շեշտը դրեք Ձեր դասավանդման փորձի, մեթոդների, աշակերտնեռրի հետ շփան և ներգրավման եղանակների վրա։ Նշեք ինչ մակարդակ(ներ)ի համար եք դասավանդում, օրինակ՝ դպրոցական, ընդունելության, օլիմպիական, IB, համալսարանական, հատուկ թեստեր ինչպիսիք են TOEFL, IELTS և այլն։
Որպես օրինակ կարող եք դիտել՝ https://www.youtube.com/watch?v=X9WfTOwx05g
Տեսանյութ(եր)ը կարող են լինել բոլոր այն լեզուներով, որոնցով ցանկանում եք դասավանդել։
Ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում։
Կարող եք դասավանդել ցանկացած լեզվով/լեզուներով, որ տիրապետում եք։
Աշխատանքային փորձը, հատկապես առցանց դասավանդման, շատ ցանկալի, բայց պարտադիր պայման չէ LiTeach-ում ուսուցիչ դառնալու համար: Օրինակ, եթե բարձրագույն կրթական հաստատության նոր շրջանավարտ եք, Ձեր դիմումը գնահատելու համար մեզ ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ, քան դիպլոմի պատճենը: Ի՞նչ առավելություններ ունեք դիպլոմ ունեցող այլ դիմորդների նկատմամբ: Ունե՞ք գերազանց գնահատականներ, հաղորդակցման հմտություններ, օլիմպիական մեդալ կամ այլ առավելություն: Խնդրում ենք հայտին ավելացրեք Ձեր դիպլոմի միջուկը և կարճ ներածական տեսանյութ, որը կօգնի մեզ գնահատել Ձեր թեկնածությունը:
Եթե դիմումը ներկայացնելուց 14 օր անց մենք չենք կապվել Ձեզ հետ, նշանակում է այն չի հաստատվել և այլևս չի դիտարկվում:
Դիմումների ծավալը շատ մեծ է, սակայն մենք կարող ենք ընդունել սահմանափակ թվով դասավանդողների: Որպես առցանց դասավանդող չընդունվելու տարբեր պատճառներ կան, ինչպիսիք են՝ չորակավորված թեկնածությունը, անհամապատասխան թեկնածությունը, ոլորտում և/կամ առցանց դասավանդման փորձի բացակայությունը, թեկնածույի "Իմ մասին" (Biography) բաժնի չլրացված լինելը, ներածական տեսանյութի բացակայությունը, պահանջվող փաստաթղթերի բացակայությունը, էլ. նամակներին չպատասխանելը և շատ ավելին:
Շնորհակալություն ենք հայտնում մեզ հետ աշխատելու հետաքրքրության համար և մաղթում ամենայն բարիք Ձեր մասնագիտական գործունեության մեջ:
Դիմում և Թղթաբանություն
Յուրաքանչյուր ուսուցիչ ունի երկու հաշիվ՝ Աշակերտի և Ուսուցչի: Ձեր՝ աշակերտի հաշիվը ստեղծվում է ավտոմատ կերպով՝ որպես ուսուցիչ գրանցվելու դիմումի ընթացքում: Դուք պարզապես պետք է ակտիվացնեք այն՝ հաշվի հաստատման էլ. փոստի միջոցով: Ձեր՝ ուսուցչի հաշիվը ստեղծվում է միայն այն դեպքում, եթե Ձեր դիմումը հաստատվում է:
Եթե ավարտին չեք հասցրել Ձեր՝ որպես ուսուցիչ գրանցվելու դիմումը, ապա կարող եք Ձեր՝ աշակերտի էջի ներքևի ձախ անկյունից սեղմել "Գրանցվել որպես ուսուցիչ" հղումը։ Ընթացքը նույնն է ինչ ներկայացված է "Ինչպես գրանցվել որպես ուսուցիչ" գրառման մեջ։
Գլխավոր էջից սեղմեք «Գրանցվել Որպես Ուսուցիչ» (Apply to Teach): Ավելացրեք ձեր էլ. Փոստի հասցեն և բարդ գաղտնաբառ, այնուհետև սեղմեք «Սկսել Դիմումը» (Start Application).
Ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստը՝ գտնելու noreply@liteach.com կամ info@liteach.com հասցեից ուղարկված հաստատման նամակը: Եթե LiTeach-ից նամակ չեք տեսնում, ստուգեք Ձեր՝ սպամի թղթապանակը, և նամակն այնտեղ գտնելիս նշեք այն, որպես ,Սպամ չէե (Not a Spam): Ավելացրեք վերը նշված հասցեները ձեր անվտանգ ցուցակում: Սեղմեք նամակում նշված հաստատման կոճակը՝ Ձեր հաշիվը հաստատելու և այնտեղ մուտք գործելու համար:
Հաջորդ պատուհանում, ավելացրեք Ձեր անձնական տվյալները, սեղմեք «Պահպանել» (Save), ապա «Հաջորդը» (Next):
Հաջորդիվ՝ ավելացրեք Ձեր կենսագրությունը, լուսանկարը և Ձեր մասին ներածական տեսանյութ:
Այս տեղեկատվությունը հայտնվում է «Գտնել Ուսուցիչ» (Find a Teacher) էջում, և այն շատ կարևոր է ուսանողների համար, այնպես որ որոշ ժամանակ հատկացրեք՝ անդրադառնալու Ձեր լավագույն ուժեղ կողմերին:
Տեսանյութի ավելացումը ըստ ցանկության է, այնուամենայնիվ, այն օգտակար է՝ լավագույնս ներկայացնելու Ձեր հմտությունները, ինչը շատ է գնահատվում աշակերտների կողմից: Դիտեք այս ուղեցույցը, թե ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում, կամ որոնեք Google-ում՝ այլ աղբյուրներ գտնելու համար:
Հաջորդ պատուհանում ընտրեք այն առարկան(երը), որոնք ցանկանում եք դասավանդել և լեզուները որոնց տիրապետում եք: Յուրաքանչյուր լեզվի համար ընտրեք Ձեր իմացության մակարդակը: Մի մոռացեք պահպանել տեղեկատվությունը (Save):
Վերջին մասը Ձեր կրթության, փորձի, և հմտությունների ավելացումն է: Սեղմեք «Ավելացնել CV-ին» (Add to CV) և մուտքագրեք տեղեկատվությունը յուրաքանչյուր բաժնի համար.
Կարող եք կրկնել այս փուլը այնքան անգամ, որքան անհրաժեշտ է՝ Ձեր էջի տեղեկատվությունը լրացնելու համար.
Տեղեկատվությունը տրամադրելուց հետո նշեք վանդակը, եթե ընդունում եք կայքից օգտվելու Պայմանները եւ դրույթները։ Դիմումն ուղարկելուց հետո, կտեսնեք հաստատող էջը։ Մի մոռացեք ակտիվացնել հաշիվը՝ Ձեր էլ.փոստի հասցեից: Ակտիվացումից հետո կարող եք մուտք գործել Ձեր՝ աշակերտի հաշիվ և ծանոթանալ հարթակին:
Ծանուցում. Եթե արդեն ունեք աշակերտի հաշիվ և ցանկանում եք դառնալ ուսուցիչ, սեղմեք «Գրանվել Որպես Ուսեւցիչ» (Apply to Teach) հղմանը՝ Ձեր էջի վահանակից (Dashboard): Դիմելու գործընթացը նույնն է․
Որպես ուսուցիչ` կայքում գրանցվելու համար դիմելիս՝ պետք է ներկայացնեք Ձեր կրթական և դասավանդման պատմությունը: Բացի դրանից, Ձեզ անհրաժեշտ կլինի ներկայացնել նաև անձնական լուսանկար և ներածական տեսանյութի հղում (ըստ ցանկության): Այս տեասնյութը ցուցադրվում է Ձեր էջում և այն հնարավորություն է տալիս ավելի լավ ներկայացնելու Ձեր կրթությունը, դասավանդման փորձը, մեթոդները և ուսանողների հաջողության պատմությունները՝ պոտենցիալ աշակերտներին, ուստի այն շատ կարևոր միջոց է Ձեզ համար աշակերտներ ներգրավելու համար:
Ձեր մասին տեսանյութ ավելացնելու համար վերբեռնեք այն YouTube-ում և պատճենեք-տեղադրեք հղման հասցեն (URL-ը) մեր կայքի պահանջվող դաշտում՝ «Լուսանկարներ և տեսանյութեր» (Photos & Videos) դաշտում:
Դիտեք այս ուղեցույցը, թե ինչպես վերբեռնել տեսանյութ YouTube-ում, կամ որոնեք Google-ում՝ այլ աղբյուրներ գտնելու համար:
Այո, LiTeacհ-ի և ուսուցչի միջև կնքվում է անկախ կոնտրակտորի պայմանագիր։ Մենք Ձեզ կուղարկենք պայմանագիրը։
Այո, LiTeach ՍՊԸ-ն գրանցված է ԱՄՆ-ում, և մենք պետք է ունենանք Ձեր կողմից լրացված և ստորագրված համապատասխան Հարկային փաստաթուղթ՝ նվազեցնելու կամ բացառելու ցանկացած հարկային պահում Ձեր եկամուտներից:
Ֆինանսական
Այո, Դուք LiTeach-ում անկախ կոնտրակտոր եք (Independent Contractor) և կարող եք սահմանել Ձեր սակագները ըստ կայքի սահմանված տիրույթի և աշխատել Ձեր ընտրած ժամանակացույցով: Նկատի ունեցեք, սակայն, որ չափազանց բարձր սակագների սահմանելը կարող է նվազեցնել կամ զրոյացնել պոտենցիալ աշակերտների թիվը:
Դուք ստանում եք վճարված գումարի 70%-ը։ Մնացյալ 30%-ը մենք պահում ենք հոսթինգի, վիդեոկոնֆերանսների և սպասարկման վճարները ծախսերի համար:
Մենք կուղարկենք ուղեցույց, թե ինչպես ստանալ վճարումները Ձեր բանկային հաշվին: Հաշիվը կարող է լինել և դրամային և դոլարային։ Փոխանցման վճարը կազմում է մոտ $10, իսկ ձեր դրամապանակում պետք է լինի նվազագույնը $40 փոխանցումն իրականացնելու համար։
Դուք համաձայնում եք ծառայություններ մատուցել LiTeach-ի համար որպես Անկախ Կոնտրակտոր (Independent Contractor), հետևաբար Դուք պատասխանատու եք՝ Ձեր իշխանություններին ցանկացած կիրառելի հարկերի վճարման համար: Մենք որևէ հարկ չենք պահում և կփոխանցենք Ձեզ Ձեր ծառայությունների դիմաց կատարված վճարումների 70%-ը:
Դուք համաձայնում եք ծառայություններ մատուցել LiTeach-ի համար որպես Անկախ Կոնտրակտոր (Independent Contractor), այդպիսով՝ Դուք զբաղվում եք անկախ բիզնեսով և, որպես այդպիսին, իրավասու չեք մասնակցել LiTeach-ի կենսաթոշակային, առողջապահական կամ որևէ այլ արտոնությունների ծրագրին: Անկախ կոնտրակտորը որոշում է, օրինակ, իր ժամանակացույցը, ծառայության սակագինը, արձակուրդի ժամանակը և տևողությունը:
Դասեր և Պարապմունքներ
The following sections are available only for registered teachers.
Կայքում յուրաքանչյուր նոր գրանցվող օգտատերի (ուսուցիչ թե աշակերտ) համար ավտոմատ կերպով ստեղծվում է «Աշակերտ»-ի էջ: Ձեր՝ ուսուցչի էջը ստեղծվում է միայն այն դեպքում, եթե Ձեր թեկնածությունը որպես ուսուցիչ հաստատվում է: Your teacher’s account is only created if your application is approved.
Խնդրեք Ձեր ուսանողներին՝ սեղմել «Գնահատել» (Rate) կոճակը, որը հասանելի է յուրաքանչյուր դասի ավարտից հետո.
Որպես այլընտրանք՝ ուսանողները միշտ կարող են կարծիք թողնել իրենց հաշվի՝ «Ավարտված Դասեր» (Completed Lessons) պատուհանում.
Այո, մենք օգտագործում ենք Lessonspace-ը, որն ունի մաքուր ինտերֆեյս և գործիքներ հատուկ թեմաների ուսուցման համար, ինչպիսիք են մաթեմատիկա, կոդավորում, երաժշտություն և այլն: Դուք կարող եք կիրառեք այն իրենց ցուցադրական կայքում ինչպես նաև դիտեք որոշ ուսուցողական տեսանյութեր.
https://www.thelessonspace.com/demo
Այստեղ դուք կարող եք ընտրել ձեր առարկայի և դասավանդման ոճի համար ամենահարմար գործիքներից, ինչպիսիք են գույները, տախտակի տեսակը և այլն.
Տեսակոնֆերանսը փորձարկելու և կիրառելու համար սեղմեք ներքևի աջ մասում գտնվող Կարմիր կոճակը.
Կոնֆերանսի սենյակ մտնելուց հետո սեղմեք թույլ տալ (Allow) կայքին օգտագործելու Ձեր տեսախցիկն ու խոսափողը.
Դրանից հետո համակարգը ավտոմատ կերպով կհայտնաբերի տեսախցիկը, խոսափողը և բարձրախոսը: Անհրաժեշտության դեպքում կարող եք փոխել դրանք: Օրինակ, եթե համակարգչին միացված առանձին տեսախցիկ ունեք, այն հավանաբար ավելի լավ որակ կապահովի, այնպես որ «Սարքեր» բացվող ընտրացանկից կարող եք ընտրել.
Դուք կարող եք տեսնել գրատախտակի հիմնական և առաջադեմ առանձնահատկությունները, ինչպես նաև այլ հնարավորություններ այս տեսանյութերի ձեռնարկների շարքում.
Ստուգեք այս հոդվածը LessonSpace-ի ավելի շատ առանձնահատկությունների համար.
https://helpdesk.thelessonspace.com/article/231-teacher-guide
Այո, Դուք կարող եք պահպանել յուրաքանչյուր դասի գրատախտակ որպես PDF: Սեղմեք աջ-click (right-click)՝ տվյալ պատուհանի վրա և ներբեռնեք այն որպես PDF (Download as PDF) կամ պատկերային ֆայլ (Download as Image).
Պարապմունքը կամ դասը (Lesson), ըստ էության, մեկ դաս է, որը սովորաբար անցկացվում է անհատական հիմունքով: Խմբային դասը (Group Class) պարապմունք է, որը նախատեսված է մի խումբ ուսանողների համար: Խմբային դասի դեպքում՝ ուսուցիչը սահմանում է դասի ժամը (Time), գինը (Price) և նստատեղերի քանակը (Seats): Փաթեթային Դասը (Class Package) խմբային դասերի շարք է: Օրինակ՝ եթե Դուք պատրաստում եք ընդունելության քննության համար, Ձեզ անհրաժեշտ է ստեղծել Փաթեթային Դաս։
Ենթադրենք՝ ուսուցիչը ցանկանում է առաջարկել խմբային դաս՝ Երկուշաբթի և Չորեքշաբթի օրերին, ժամը 18:00-ին: Այս դեպքում՝ ուսուցիչը ստեղծում է Փաթեթային Դաս (Class Package)՝ բաղկացած անհրաժեշտ քանակի դասերից: Յուրաքանչյուր դաս ավելացվում է՝ սեղմելով «Ավելացնել ավելին» (Add more) կոճակը և լրացնելով անհրաժեշտ տվյալները:
Հիշեք` ավելացնել տեղեկատվությունը յուրաքանչյուր լեզվի համար, որով կցանկանայիք նկարագրել ձեր դասը: Պահպանեք աշխատանքը "Save" յուրաքանչյուր լեզվով տեղեկատվություն ավելացնելուց հետո:
Ծանուցում. Դասերը կարող են ավելացվել կամ հեռացվել միայն փաթեթը ստեղծելիս՝ նախքան առաջին աշակերտի գրանցվելը, այնպես որ համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ է: Դասի տեղեկատվությունը չի կարող փոխվել առաջին աշակերտի գրանցումից հետո: Մանրամասնեւի համար ընթերցեք "Ինչպե՞ս ստեղծել Փաթեթային Դաս" գրառումը:
Խնդրեք ուսանողին այցելել Ձեր էջը և սեղմել «Ամրագրել Հիմա» (Book Now): Բացվող էկրանին աշակերտը ընտրում է առարկան (Subject) (եթե ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում) և առաջարկվող դասի տևողությունը:
Սեղմեք «Հաջորդը» (Next) և ընտրեք, թե քանի դաս եք ցանկանում պատվիրել (+/-).
Հաջորդիվ՝ ընտրեք դասի օրը (օրերը) և ժամը։ Համոզվեք, որ դրանք համապատասխանում են ձեր ժամանակացույցին: Ընտրված ժամանակահատվածը չեղարկելու համար կրկին սեղմեք դրա վրա․
Սեղմեք «Հաջորդը» (Next ) և կատարեք վճարումը քարտի, PayPal-ի կամ Ձեր թվային դրամապանակի (Wallet) միջոցով.
Ամրագրելուց հետո կարող եք մուտք գործել Ձեր էջ և գտնել դաս(ներ)ը «Դասեր» (Lessons) պատուհանում. Խմբային դասերը և փաթեթները կարող եք գնտել համապատասխան պատուահանների ներքո (Group Classes, Class Packages):
Ամրագրումների վերաբերյալ, Դուք կստանաք հաստատում էլ. փոստի միջոցով:
Փորձնական դասերը կարևոր են աշակերտին/ուսուցչին ճանաչելու համար: Դուք կարող եք առաջարկել 45 րոպե տևողությամբ փորձնական դասեր՝ ակտիվացնելով դրանք Հաշվի կարգավորումներում (Account Settings): Ակտիվացնելուց հետո մուտքագրեք փորձնական դասի գինը: Անվճար փորձնական դասերի համար մուտքագրեք 0:
Ծանուցում․ փորձնական դասերի գների միջակայքը սահմանվում է ադմինիստրացիայի կողմից:
Դուք կարող եք առաջարկել դասեր 15 րոպեից մինչև 2 ժամ տևողությամբ: Ձեր առաջարկվող դասերի տևողությունը սահմանելու համար մուտք գործեք Հաշվի Կարգավորումներ (Account Settings) > Գին (Price).
Եթե դուք դասավանդում եք մեկից ավելի առարկաներ, ապա պետք է նշեք յուրաքանչյուր առարկայի սակագինը: Հիշեք՝ տեղեկատվությունը ավելացնելուց հետո սեղմել «Պահպանել» (Save) կոճակը:
Այո, բացի ամրագրման հաստատումից, և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը կստանան հիշեցման նամակ դասից մեկ ժամ առաջ։ Հիշեցման նամակները պարունակում են դասասենյակ մուտք գործելու կոճակ: Խնդրում ենք ներառել noreply@liteach.com - ը Ձեր էլփոստի անվտանգ ցանկում՝ համոզվելու համար, որ նամակները ստանում եք Ձեր մուտքի արկղում: Նշեք այն որպես «Ապահով» կամ «Ոչ սպամ», եթե նամակները հայտնվում են սպամի պանակում:
Եթե ցանկանում եք հիշեցնել Ձեր ուսանողներին գալիք դասի մասին, կարող եք նաև հաղորդագրություն ուղարկել նրանց Ձեր հաշվից, և նրանք էլփոստով ծանուցում կստանան:
Խնդրում ենք կապվել մեզ հետ՝ info@liteach.com հասցեով՝ նշելով այն առարկան, որը ցանկանում եք դասավանդել, և մենք կդիտարկենք այն ավելացնելու նպատակահարմարությունը:
Կայքն ունի ներկառուցված հաղորդագրությունների հավելված: Խնդրում ենք պարբերաբար ստուգել Ձեր էլ․ փոստը և միացնել ծանուցումները՝ հաղորդագրություններ բաց չթողնելու համար: Հավելվածը թույլ է տալիս նաև կցել ֆայլեր, որոնք կարող են օգտագործվել, օրինակ՝ տնային աշխատանքներ ուղարկելու համար: Հաղորդագրությունների հավելվածից օգտվելու համար մուտք գործեք հաշիվ և գտեք ձախ կողմում գտնվող տեքստային պատկերակը.
Այո, Դուք կարող եք և դասավանդել և գրանցվել դասերի այլ ուսուցիչների մոտ: Պարզապես մուտք գործեք հաշիվ և ուղղորդեք մկնիկը Ձեր նկարի վրա՝ անցնելու աշակերտի էջ (Switch to Learner Profile).
Ձեր՝ աշակերտի էջում հայտնվելուց հետո, կարող եք պատվիրել դասեր, ինչպես նկարագրված է վերևում՝ համապատասխան գրառումներում:
Չեղարկում, Վերադասավորում և Փոխհատուցում
Դասը վերամրագրել կամ վերադասավորել (Reschedule) նշանակում է փոխել դրա ժամանակը, այսւնքն՝ ամրագրել այն կրկին՝ մեկ այլ օր կամ ժամի համար։ Այս դեպքում գումարի տեղաշարժ չի լինում, քանի որ վարադասավորումը անվճար է և հետևաբար, սա ամենահեշտ և արագ լուծումն է երբ դասը չի կարող կայանալ չնախատեսված հանգամանքների բերումով։
Չեղարկելը (Cancel) նշանակում է, որ դասը այլևս չի կայանալու: Այս տարբերակը նույնպես կարող է օգտագործվել դասը վերամրագրելու համար, եթե չեղարկումը կատարվել է ուսուցչի կողմից՝ ինչը վերադարձնում է գումարը աշակերտի դրամապանակ և այն կարեղ է օգտագործվել վերամրագրման համար։ Աշակերտը ամբողջական հատուցում (Full Refund) ստանում է, եթե չեղարկում է դասը՝ այն սկսվելուց առնվազն վեց ժամ առաջ։
Խնդրանք ուսուցիչներին և ուսանողներին. Ցանկացած իրավիճակում, միշտ հաղորդակցվեք՝ հարցը լուծելու համար։ Ավելի քաղաքավարի և արդյունավետ է դասի չեղարկումը կամ վերամրագրումը նախնական ծանուցմամբ, քան՝ անակնկալ մատուցելով:
Անկախ նրանից, թե Դուք պետք է չեղարկեք կամ վերադասավորեք դասը, նախընտրելի և ավելի քաղաքավարի է հաղորդակցվել Ձեր աշակերտի/ուսուցչի հետ, քան՝ անակնկալ մատուցել նրանց: Մենք բոլորս զբաղված ենք և օրացույց կարգավորելու համար մեզ հաճախ բավական ժամանակ է անհրաժեշտ:
Վերադասավորում. Ե՛վ ուսուցիչը, և՛ աշակերտը կարող են վերադասավորվել/վերամրագրել (Reschedule) դասը դրա մեկնարկից առնվազն վեց ժամ առաջ: Եթե դասի մեկնարկին վեց ժամից քիչ է մնացել, ոչ ուսուցիչը, ոչ էլ աշակերտը չեն կարող այն վերադասավորել։
Չեղարկում. Եթե ուսանողը չեղարկում է (Cancel) դասը` դրա մեկնարկից վեց ժամ առաջ, նա կստանա 100% փոխհատուցում (Full Refund): Եթե մեկնարկին վեց ժամից քիչ է մնացել, ուսանողը կարող է չեղարկել դասը, սակայն գումարն այլևս չի վերադարձվի նրան: Ուսուցիչը կարող է դա անել, սակայն սա կնշանակի 100% գումարի վերադարձ, և ուսուցիչը չի վարձատրվի: Դուք կարող եք դա անել՝ ուսանողին դասը վերադասավորոլու հնարավորություն ընձեռնելու համար՝ իհարկե եթե դասը չի կայացել կամ չի կայանալու անկանխատեսելի հանգամանքների բերումով՝ ինչպիսիք են վատառողջ լինելը, հոսանքազրկումը կամ ինտերնետի անջատումը և այլն:
Ոսուցչի և աշակերտների միջև անհրաժեշտ է հաստատել աշխատանքային՝ փոխադարձ հարգալից և ըմբռնումով հարաբերություններ։ Եթե աշակերտը վատառողջ է, կամ չի կարող միանալ դասին այլ հարգալից պատճառով, ապա ուսուցչի կողմից դասը չեղարկելը բարի և ակնկալվող քայլի դրսևորում է։
Այնուամենայնիվ, դա Ձեր որոշումն է, քանի որ դուք ժամանակ և ռեսուրսներ եք ծախսում դասերին պատրաստվելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասերի չեղարկումը՝ առանց աշակերտի խնդրանքի, հատկապես դրա մեկնարկից 6 ժամից քիչ ժամանակ մնալու դեպքեւմ, կարող է հանգեցնել Ձեր հաշվի ապաակտիվացմանը:
Դասը չեղարկելու փոխարեն միշտ խորհուրդ է տրվում վերադասավորել այն: Այնուամենայնիվ, եթե անհրաժեշտ է չեղարկել դասը, հիշեք, որ ուսանողը կստանա 100% գումարի վերադարձ, և այդ դասի համար Դուք չեք վարձատրվի։ Աշակերտները կարող են չեղարկել դասը միայն դրա մեկնարկից առնվազն վեց ժամ առաջ, այնպես որ նրանք կարող են խնդրել որպեսզի դուք չեղարկեք այն, որպեսզի իրենց գումարը ետ վերադարձվի: Ձեր որոշումն է՝ հաստատել այս խնդրանքը, թե ոչ, քանզի դուք եք ժամանակ և ռեսուրսներ եք ծախսում դասերին պատրաստվելու համար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասերի չեղարկումը՝ առանց աշակերտի խնդրանքի, հատկապես դրանց մեկնարկից 6 ժամից քիչ ժամանակ մնալու դեպքեւմ, կարող է հանգեցնել Ձեր հաշվի ապաակտիվացմանը:
Դասը չեղարկելու համար մուտք գործեք Հաշիվ (Account) > Դասեր (Lessons) > Գտեք դասը, որը պետք է չեղարկեք > Սեղմեք չեղարկել կոճակը (Cancel) > Ավելացրեք Ձեր մեկնաբանությունները և սեղմեք հաստատել (Submit).